Լեռնային Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունները նպատակաուղղված են իշխանության պահպանմանը: Օգոստոսի 29-ին  «Լեռնային Ղարաբաղում սպասվող սահմանադրական փոփոխություններ. խնդիրներ եւ հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ ասել է քաղաքական վերլուծաբան Արմեն Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ դա մտահոգող գործոն է: «Ոչ ոք չի հիմնավորել Լեռնային Ղարաբաղում սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը»,- ընդգծել է Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ Սահմանադրության մեջ կատարվող փոփոխությունները կարող են Լեռնային Ղարաբաղի համար եւս մեկ սպառնալիք ստեղծել:

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին հրապարակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրության հայեցակարգը նախատեսում է անցում կառավարման նախագահական համակարգին: