Վանաձորում ավագանու ընտրությունների առաջադրումներն ավարտվել են. քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու է ութ կուսակցություն։ «Հանրապետական» կուսակցության թեկնածուն Վանաձորի նոտար Մամիկոն Ասլանյանն է։ Ի տարբերություն Գյումրիի՝ Վանաձորում իշխանության մրցակիցը համարվում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուն՝ Քրիստ Մարուքյանը, որը կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբայրն է։  ԲՀԿ-ի թեկնածուն Վանաձորի ավագանու անդամ Այծեմնիկ Օհանյանն է։ 

Վանաձորում դաշինքներ չկան, դարձյալ կուսակցությունները ներկայացել են  սեփական  համամասնական ցուցակներով։  Հայ ազգային կոնգրեսի ցուցակը գլխավորում է Կոնգրեսի Վանաձորի կառույցի ղեկավար, «Ներուժ» ՍՊԸ տնօրեն Ռուբեն Ոսկանյանը:

Մասնակցելու են ՕԵԿ-ը, Քաղաքացիական պայմանագիրը, ՀՅԴ-ն, ինչպես նաեւ Վարդան Օսկանյանի գլխավորած «Համախմբում» կուսակցությունը։