Այս տարի 41-րդ անգամ ողջ աշխարհում նշվում է է ստանդարտացման միջազգային օրը։ Այն անցնում է «Չափանիշներն օգնում են ձեւավորել մի աշխարհ, որը հասանելի է բոլորին» կարգախոսով: Այդ մասին այսօր` հոկտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց Ստանդարտների ազգային ինստիտուտի ղեկավար Ենոք Ազարյանը։

Նշենք, որ ինստիտուտում մշակվել են շուրջ 950 նոր ազգային ստանդարտներ` ներդաշնակ միջազգային (ԻՍՕ) եւ եվրոպական (ԵՆ) նորմերին, որոնց կիրառումը պետք է աջակցի եւ խթանի ձեռնարկատերերին` այլ երկրների շուկաներում գործունեություն ծավալելու համար։

2010 թվականին Հայաստանում մշակվել են մի շարք ազգային չափանիշներ, որոնք կանոնակարգում են տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց համար հատուկ աշխատատեղերի ստեղծումը, սոցիալական ծառայությունների տրամադրումը տարեցներին ու հաշմանդամներին, ինչպես նաեւ երեխաների պաշտպանությունն իրականացնող հաստատությունների աշխատանքը: