Հոկտեմբերի 11-ին, ժամը 18.10-ին, ոստիկանության Տավուշի բաժին դիմած քաղաքացին հայտնել է որ, հուլիսի 25-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը, պատշգամբի բաց դռնից մուտք գործելով, իր բնակարանի զգեստապահարանից գողացել են ապակե տարայում մեջ լցված 400 հատ 500 դրամանոց մետաղադրամներ, իսկ հոկտեմբերի 8-ից 11-ը զգեստապահարանից գողացել են 20.000 դրամ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժողը հանցագործությունների մասին նախկինում չէր դիմել:

Հոկտեմբերի 12-ին ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 16-ամյա Գնել Խ.-ն:

Գնել Խ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել: Կատարվում է նախաքննություն: