Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 31-ին, ժամը 13.52-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արտաշատ-Քաղցրաշեն ավտոճանապարհ 2-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 35 DO 225 համարանիշի (վարորդ՝ 30-ամյա Վ. Ղ.), «ՎԱԶ-2107» մակնիշի 35 CA 583 համարանիշի (վարորդ՝ 23-ամյա Ա. Ղ.) ավտոմեքենաները եւ Արտաշատ-Քաղցրաշեն երթուղին սպասարկող 0027L համարանիշի ավտոբուսը (վարորդ՝ 67-ամյա Գ. Մ.):

Փրկարարները արգելափակումից դուրս են բերել եւ շտապօգնության մեքենային մոտեցրել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդին. վերջինս եւ ավտոբուսի վարորդը հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները «ՎԱԶ-2106»-ի վարորդի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ ավտոբուսի վարորդի առողջական վիճակը` բավարար:

Փրկարարները փակել են «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հոսանքազրկել ավտոբուսը եւ իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: