Օգոստոսի 30-ին հանրապետության տարածքում հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 5027 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված:

Տնամերձ 1 հողամասից հայտնաբերվել է 0,3 կգ կշռով կանեփի 1 բույս:

Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 49.67 գրամ «մարիխուանա» եւ 1մլ «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց:

Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է հանցագործության 2 դեպք /ծեծ, սպանության սպառնալիք/, առգրավվել է գաղտնի փականով մեկ դանակ, հայտնաբերվել է 9 հետախուզվող: