Օգոստոսի 29-ին Տավուշի մարզպետարանի նիստերի դահլիճում պետական տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների եւ ՀՀ ՊՆ ՌՈ տարածքային բաժինների աշխատակիցների մասնակցությամբ անցկացվել է ՀՀ ՊՆ 3-րդ բանակային զորամիավորման ռազմական խորհրդի նիստը:

Ռազմական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով հրավիրվել էին նաեւ ՀՀ ՊՆ, ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ վարչությունների պետեր ու ներկայացուցիչներ:

Նիստի ընթացքում քննարկվել են մարտական գործողությունների ժամանակ փոխհամագործակցության կազմակերպման հարցեր, ըստ ենթակայության` տրվել են համապատասխան հանձնարարականներ: