«Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը Ստամբուլում բանակցություններ է անցկացրել Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքի հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է թուրքական գերատեսչության մամուլի քարտուղար Մեհմեթ Ալի Բերբերը:
Նրա խոսքով՝ կողմերը դեմ առ դեմ ձեւաչափով քննարկել են «Թուրքական հոսք» նախագծի իրականացման, ռուսական գազի գների հետ կապված միջազգային արբիտրաժի իրադրության հետ կապված հարցեր, տարածաշրջանային էներգետիկ խնդիրներ:
«Ներկայում բանակցությունները շարունակվում են պատվիրակությունների մակարդակով»,- ասել է նա: Բերբերը նշել է, որ Ստամբուլ Միլլերի այցի ծրագրում «որեւէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում»:
Թուրքական կողմից, նախարարից բացի, բանակցություններին մասնակցել է նաեւ «Բոթաշ» նավթագազային ընկերության ղեկավարությունը:




























