Mercedes-Benz ընկերությունը նախատեսում է նոր՝ GLB ամենագնացը թողարկել 2019 թվականին, հայտնում է Auto Bild պարբերականը:

Շուկայում ամենագնացը կներկայացվի երկու տարբերակով՝ 5 եւ 7 նստատեղ ունեցող: Արտաքին դիզայնով այն նման կլինի Gelandewagen-ին, սակայն առջեւի անիվների վրա կունանա ակյունաձեւ  անվածածկոց եւ բարձր ծածկ, որը բեռնախցի բավարար տեղ կապահովի, չնայած թափքի հետեւի հատվածի կարճացրած լինելուն:

Ղեկանիվը, որի վրա տեղակայված կլինեն սենսորային վահաններ, լրացուցիչ գործառույթներ կունենա, իսկ առջեւի կենտրոնական բարձակին կտեղադրվի հիմնական կառավարման մեծ էկրան՝ E-Class-ի նման:

Mercedes-Benz GLB-ն պատրաստվել է MFA-ի հիմքով, սակայն տեխնոլոգիայով կարող է համեմատվել ավելի բարձր դասի մոդելների հետ: Այսպես՝ նախատեսված է մեքենայի մեջ տեղադրել լրացուցիչ համակարգեր, որոնք որոշակի համադրությամբ մեքենայի՝ նույնիսկ առանց վարորդի կառավարման հնարավորություն կապահովեն:

Մոդելը կունենա 1,6 եւ 2,0 լ ծավալով տարբեր հզորության բենզինային եւ դիզելային շարժիչներ: