Ճապոնական Mazda ավտոկոնցեռնը ծրագրում է առաջիկայում ամբողջ աշխարհում 2007-2015 թվականների արտադրության 2.3 մլն ավտոմեքենա հետ կանչել: Պատճառը բեռնախցիկի հնարավոր անսարքություններն են, ինչպես նաեւ դիզելային շարժիչների հետ կապված խնդիրները: Այս մասին գրում է «Վեդոմոստի»-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Mazda-ն արդեն հայտարարել է Ճապոնիայում շուրջ 390 հազար ավտոմեքենա հետ կանչելու մասին: Հիմնականում դրանք սեդան եւ հեչբեք տարբերակի Mazda 3-ներն ու CX-3 քրոսովերն է:
Ճապոնիայում ընկերությունը հետ է կանչում նաեւ 2014-2016 թվականների արտադրության շուրջ 110 հազար ավտոմեքենա (Mazda 3 եւ CX-3)՝ կապված դիզելային շարժիչների հնարավոր թերությունների հետ:





























