Հոկտեմբերի 12-ին Վարչական դատարանը հետ է վերադարձրել Երեւան քաղաքապետարանի դեմ ուղղված 116 երեւանցիների հայցը, որով նրանք պահանջում են անվավեր ճանաչել Ուսանողական այգու տարածքում շինարարության թույլտվությունները:
Համահայցվոր երեւանցիները պնդում են, որ Ուսանողական այգում իրականացվող շինարարության թույլվությունները տրամադրվել են` ոտնահարելով կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին քաղաքացիների իրազեկման, քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը եւ որոշումների ընդունմանը նրանց մասնակցության իրավունքը, իսկ կառուցապատման արդյունքում խախտվում են համահայցվորների առողջ ու բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը եւ հանգստի իրավունքը:
Վարչական դատարանը հայցը վերադարձնելու իր որոշումը պատճառաբանել է նրանով, որ համահայցվորների կոնկրետ իրավունքները չեն խախտվել:
Հիշեցնենք, որ այս հայցի նախաձեռնողը «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունն է: Համահայցվորները բողոք են ներկայացրել ՀՀ վարչական դատարան:



























