Նոր Urus քրոսովերը պետք է բոլորովին նման չլինի նախորդ մոդելներին եւ փոխի Lamborghini-ն: Այս մասին Automotive News-ին պատմել է իտալական ավտոարտադրողի գլխավոր տնօրեն Ստեֆանո Դոմենիկալին:

«Ցուլը՝ Lamborghini-ի խորհրդանիշը, միշտ ագրեսիվ է, իսկ ես կցանկանայի ապագա մտնել նոր փիլիսոփայությամբ, որ ցուլը կարող է հարգալից լինել: Lamborghini-ի ապագան կենդանի է, որը կարող է միաժամանակ ճանաչել մարդու գեղեցկությունը եւ ընդունել, որ մենք պետք է կենտրոնանանք նաեւ ընտանիքների ուղղությամբ՝ նոր քրոսովերի շնորհիվ»,- հայտարարել է Դոմենիկալին:

Նա, միաժամանակ, խոստացել է, որ Lamborghini Urus-ն ընկերության արժանի ներկայացուցիչը կլինի ոչ միայն արտաքինով, այլեւ երթեւեկության բնութագրերով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ մեքենան մինչեւ 600 ձիաուժ հզորությամբ 4 լիտրանոց շարժիչ կունենա՝ փոխառված Audi Q7 քրոսովերից:

Հիշեցնենք, որ Lamborghini Urus-ի համաշխարհային պրեմիերան կայանալու է 2018 թվականի մարտին, Ժնեւում: