Գերմանական Volkswagen կոնցեռնը հայտարարել է, որ եվրոպական շուկայում վաճառված 30 հազար մեքենա հետ կկանչի, որոնք աշխատում են հեղուկ բնական գազով:

Պատճառը գազի բալոնի կորոզիայի հավանականությունն է, ինչը կարող է հանգեցնել դրա պայթյունի: Դրա հետեւանքով վարորդի եւ ուղեւորների առողջության համար վտանգի մակարդակը Volkswagen ընկերությունում գնահատել են որպես «զգալի»:

Volkswagen-ի սպասարկման կենտրոնները ներկայում զբաղված են «Դիզելգեյթ»-ի սկանդալի հետեւանքների վերացմամբ, այդ պատճառով չեն կարողանում մեքենաների կանոնավոր տեխնիկական դիտարկում կատարել: Մարդկանց առողջությունը չվտանգելու համար գերմանական ընկերությունը որոշել է հետ կանչել պոտենցիալ խնդիրներով մեքենաները:

Հետ են կանչվելու Caddy, Passat եւ Touran մոդելները, որոնք աշխատում են հեղուկ գազով: Ընկերությունն անվճար փոխելու է այդ մեքենաների վառելիքի բաքը: