Land Rover ընկերությունը թիզեր է հրապարակել, որոնք Discovery մոդելի հաջորդ սերնդի արտաքին տեսքն են ներկայացնում: Նորույթի հրապարակային պրեմիերան տեղի է ունենալու սեպտեմբերի վերջին Փարիզի ավտոսրահում, փոխանցում է Motor-ը:
Հաջորդ Discovery-ի դիզայնը զգալիորեն տարբերվում է ներկայիս մոդելից: Նոր ամենագնացը կպատրաստվի Discovery Sport մոդելի եւ 2014-ի գարնանը ցուցադրված Discovery Vision կոնցեպտ-քարի ոճով: Սրահի դասավորությունը եւս ընդհանուր շատ բան կունենա Discovery Sport-ի հետ:
Հաջորդ Land Rover Discovery-ի կառուցվածքում ավելի շատ է ալյումին օգտագործվելու: Ակնկալվում է, որ մոդելն իր նախորդից զգալիորեն թեթեւ կստացվի, որի զանգվածը 2622 կգ էր:
Ագրեգատների գիծը կներառի Ingenium ընտանիքի 4 եւ 6-գլանանի ագրեգատներ, որոնք կաշխատեն բենզինով կամ դիզելային վառելիքով:





























