Ֆրանսիական Peugeot-ը կազմակերպել է 5008 մոդիֆիկացված մոդելի ցուցադրությունը, հիմա այն 7-տեղանոց C դասի քրոսովեր է, գրում է Topgearclub պորտալը:

Հավաքման տարբերակից կախված, նստատեղերի վերջին երրորդ շարքը տեղադրվում է ստանդարտ կամ օպցիալ տարբերակով: Առջեւի նստարանները, ինչպես նաեւ հետեւինները, ծալվում են: Բեռնախցիկի ծավալը կազմում է մոտ 800 լիտր, իսկ ծալովի նստարանները օգնում են մեծացնել այն երկու անգամ:

Ինչ վերաբերում է շարժիչներին, ապա կախված մոդիֆիկացիայից, դրանք եւս տարբեր են լինում: Տուրբինային բենզինային շարժիչներն ունեն 130 եւ 160 ձիաուժ հզորություն, իսր տուրբինային դիզելային շարժիչներն ունեն 120 եւ 180 ձիաուժ հզորություն: