Rolls-Royce Motor Cars ընկերությունը կմասնակցի Goodwood Revival ռետրո ավտոմեքենաների լեգենդար ռալլին, հայտնում է Lenta–ն։

Ինչ վերաբերում է մրցարշավին, ապա մայրուղու վրա ընկերությունը կներկայացնի 1954-ի արտադրության Silver Dawn կաբրիոլետը, ինչպես նաեւ ապրանքանիշի ժամանակակից մոդելներ։

Ցուցահանդեսին, որը կկազմակերպվի միջոցառման շրջանակներում, Rolls-Royce Motor Cars–ը կներկայացնի 2 մեքենա՝ 1923-ի արտադրության Silver Ghost Springfield–ը՝ New Haven Salamanca թափքով եւ 1967-ի արտադրության V սերիայի Phantom–ը։

Բացի այդ, ընկերությունը կվերականգնի հայտնի «Սպիտակ ձեռնոցների դպրոցը», որը ժամանակին զբաղվում էր պրոֆեսիոնալ վարորդների պատրաստությամբ։