Fiat-Chrysler ընկերությունը չինական շուկային հետ կկանչի Renegade շարքի 2509 ավտոմեքենա՝ վերահսկիչ մոդուլների խոտանի պատճառով: Այս մասին գրում է Սինխուա գործակալությունը՝ վկայակոչելով Չինաստանի ապրանքի որակի վերահսկողության պետական գլխավոր վարչության աղբյուրին:
Գերատեսչության տվյալներով, մեքենաները կսկսեն հետ ուղարկվել սեպտեմբերի 23-ին: Որոշումը կվերաբերի 2016 թվականի հունիսի 5-ից մինչեւ հուլիսի 27-ի արտադրության Renegade շարքի մեքենաներին:
Խոտանը կարող է հանգեցնել մեքենաների լուսարձակների եւ ազդանշանային համակարգի աշխատանքում խափանումների: Ընկերությունը խոստանում է պահեստամասերն անվճար փոխել:





























