Հոկտեմբերի 13-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության եւ Կենտրոնականի բաժնի ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 18-ամյա Սամվել Հ.-ին եւ 35-ամյա Վազգեն Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սամվել Հ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 24 մլ ծավալով ներարկիչ` 22 մլ թափանցիկ հեղուկով, եւ 9 գրամ ընդհանուր կշռով 3 կտոր ափիոն տեսակի թմրանյութի նմանվող զանգված:

Սամվել Հ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածն ափիոն է:

Նշանակվել է համապատասխան փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն: