Electra Meccanica կանադական երիտասարդ ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է Solo եռանիվ էլեկտրաքարի սերիական տարբերակը: Նորույթի վաճառքը սկսվելու է 2017 –ին, հայտնում է Motor–ը:

Մեկտեղանոց էլեկտրաքարի գաբարիտային երկարությունը 3.04 մետր է , իսկ ավտոմեքենայի զանգվածը 450 կիլոգրամ: Աէրոդինամիկ դիմադրության գործակիցը կազմել է 0.24: Ուղեբեռի բաժնում կարող է 250 լիտր բեռ տեղավորվել:

Նորույթը ալյումինային էլեկտական ագրեգատ ունի՝ 82 ձիաուժ հզորությամբ: Էլեկտրաքարը ունակ է տեղից հարյուր կմ ժամ արագություն բացել վեց վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմել է ժամում 130 կմ:

16.1 կիլովատտ ժամ տարողությամբ մարտկոցների կոմպլեկտի պաշարը կբավականացնի 160 կմ ճանապարհի համար:

«Սոլոյի» գները, որն արդեն հասանելի է նախնական պատվերի համար, սկսվում են 19 հազար 888 կանադական դոլարից (ԱՄՆ 15.4 հազար դոլարից): Electra Meccanica-ն նաեւ ծրագրում է ԱՄՆ-ում էլեկտրաքարի վաճառք սկսել: