Porsche ընկերությունը ներկայացրել է Panamera հեչբեքի նոր հիբրիդային տարբերակը: Ավտոմեքենայի պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի վերջին Փարիզի ավտոսրահում, փոխանցում է Lenta-ն:

Ավտոմեքենայի ուժային ագրեգատների կազմում ներառված է էլեկտրաշարժիչ եւ 2,9 լիտրանոց V6 շարժիչ, որի ընդհանուր հզորությունը կազմում է 462 ձիաուժ: Մեքենան մինչեւ 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 4,6 վայրկյանում: Նոր Panameraի առավելագույն արագությունն է 278 կմ/ժամ: Եվրոպայում այն կսկսեն վաճառել հաջորդ տարվա գարնանից: