Hyundai ավտոկոնցեռնը պլանավորում է վաճառահանել գերկոմպակտ քրոսովեր, որը Creta-ից ավելի էժան կլինի: Նորույթն, առաջին հերթին, կուղղորդվի Հնդկաստանի ավտոշուկա, չնայած բացառված չէ նաեւ այլ երկրներ արտահանումը, փոխանցում է Informing-ը:
Hyundai-ի նոր գերհավաք ամենագնացի պաշտոնական շնորհանդեսը տեղի կունենա 2018 թվականի սկզբին: Առայժմ սոսկ ենթադրվում է, որ այն արտաքուստ կնմանվի Hyundai i30 թարմացված հեչբեքին, նաեւ կունենա Tucson մոդելի որոշ տարրեր:
Նորույթը կպատրաստվի Grand i10-ի հիման վրա: Ինչ վերաբերում է շարժիչներին, ապա դրանք կարող են ընդօրինակել հնդկական Creta տարբերակը: Ծածկի տակ կտեղակայվեն բենզինային շարժիչները՝ 1,4 եւ 1,6 լիտր ծավալով եւ դիզելայինը՝ 1,6 լիտր ծավալով:





























