Հայտնի երգիչ Ֆիլիպ Կիրկորովը էլ ոչ ոքի չի զարմացնում սեփական տեսքի հետ փորձարկումներ անելով: Նախորդ տարի նա ամբողջությամբ սափրել էր գլուխը, այնուհետեւ նոր-նոր աջող մազերի վրա աստղ սափրել:

Ներկայումս երգիչը «գոթական փանք» է դարձել: Դեմքի վրա իջնող թեք մազափունջ, մոդայիկ մորուք, իսկ մատներին մեծ մետաղական հանգույցներ. Սրանով, Ֆիլիպը, թերեւս, ուզում է ազատվել իր հակառակորդներից եւ քննադատաբար վերաբերող լրագրողներից:

Այդուհանդերձ, երգչի նոր կերպարը շփոթության չափ հիշեցնում է ամերիկյան փոփ-արքա Ադամ Լամբերթին, ով հայտնի էր իր սկանդալային վարքով եւ սիրո վերաբերյալ  ազատ հայացքներով: Կիրկորովի բախտը բերել է, որ Ռուսաստանում Լամբերթին լավ չեն ճանաչում, ուստի ոչ ոք չի նկատի այդ նմանությունը: Պատրեկավոր ասած, սա Կիրկորովի հերթական «ռիմեյք»-ն է: