Չինական G. Patton ընկերությունը, որն անվանվել է ամերիկյան գեներալ Ջորջ Փաթթոնի պատվին, վեց անիվանի Tomahawk է ներկայացրել: Նորույթը կառուցել են   Jeep Wrangler-ի հիմքի վրա, հայտնում է Motor-ը:  

Հետեւից «Ռենգլերին» բեռնահարթակ են ավելացրել կարծր վերնամասով, ինչպես նաեւ` երրորդ առանցքը: «Տոմահավքը» իր «դոնորից» տարբերվում է ամբողջությամբ փոփոխված դիմային հատվածով եւ  Black Armor  («Սեւ զրահ») անվանումով հատուկ գունավորմամբ:

Նորույթը 17 դյույմանոց ալյումինե անվային սկավառակներ է ստացել` Mickey Thompson-ի ամենագնացային անվադողերով`  35 դյույմ տրամագծով: Դիմացից տեղադրված է  Warn Zero վերհան` հեռակառավարմամբ:

Բացի այդ, ամենագնացը զինել են էլեկտրալարով աշխատող հատուկ ոտնակներով, որոնք կոչված են հեշտացնել սրահում նստելը: 

G. Patton Tomahawk-ը զինված է 3,6 լիտրանոց բենզինային  V6 ագրեգատով, որին մեխանիկական ներմղիչ են ավելացրել, որը կառուցված է հատուկ պատվերով ստեղծված թողարկիչ համակարգով:  Ուժային սարքի հզորությունը չի ճշտվում: