Hyundai ընկերությունը պլանավորում է թողարկել ավտոմոբիլի նոր ջրածնային մոդել, որը հարաբերականորեն մատչելի կլինի գնորդների համար, փոխանցում է avto.pro-ն:
Նոր մոդելը, համաձայն Hyundai-ի հայտարարությունների, շուկա դուրս կգա 2 տարուց: Նորամուծությունը գրեթե կրկնակի էժան կլինի ջրածնային վառելիքով աշխատող Tucson Fuel Cell մոդելից: Նոր մոդելը կվաճառվի 30 հազար դոլարով, իսկ լիցքավորվելուց հետո ընթացքի պահուստում մոտ 600 կմ կլինի: Համեմատության համար նշենք, որ նախորդ մոդելի պահուստային ընթացքը 415 կմ է:





























