Mitsubishi-ն պատրաստվում է ցույց տալ Mitsubishi GT-PHEV նոր ամենագնացի հայեցակարգը: Պրեմիերան 2016 թվականին տեղի կունենա Փարիզյան ավտոսալոնում, հայտնում է Gazeta-ն:  

Մոդելը ներկայացնում է Dynamic Shield դիզայնի նոր հայեցակարգը եւ զինված է նորագույն ցանցային տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս  եղանակի, երթուղու եւ ճանապարհածածկույթի մասին տվյալներ ստանալ տեղեկատվական ցանցերից, տվիչներից եւ տեսախցիկներից:  Ստացված  տվյալների հիման վրա այն կառավարում է վառելիքի եւ էներգիայի ծախսը, ինչպես նաեւ ամբողջական հաղորդակի համակարգը` կախված երթեւեկության պայմաններից: 

Ընկերությունը կներկայացնի նաեւ Mitsubishi eX կոնցեպտկարը` նոր սերնդի էլեկտրահաղորդման համարկարգով կոմպակտ ամենագնացը: