ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին պատկանած Lamborghini Diablo VT Roadster-ն աճուրդի է հանվել: Ըստ Gazeta-ի՝ համապատասխան հայտարարությունը հայտնվել է Ebay.com-ում:
Սպորտային մեքենայի մեկնարկային գինը 450 հազար դոլար է: Առայժմ ոչ ոք մեքենան գնելու ցանկություն չի հայտնել:
Մեքենայի այժմյան տիրոջ խոսքով՝ Lamborghini Diablo VT Roadster-ն արտադրվել է 1997 թվականին, Թրամփի հատուկ պատվերով: Այն 5.7 լիտր ծավալով, 492 ձիաուժ հզորությամբ V12 շարժիչ ունի:





























