ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ «Փոխգործակցություն 2010»  զորավարժությանը մասնակցելու նպատակով հոկտեմբերի 12-ին Ռուսասատանի Չելյաբինսկ քաղաք է մեկնել Հայաստանի ԶՈւ մոտոհրաձգային ստորաբաժանումը եւ օպերատիվ խումբը (ընդհանուր 106 հոգի):

Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հայ զինծառայողները տեղաբաշխվել են զորավարժարանում նախապես բացազատված վրանային համալիրում եւ արդեն սկսել են ամենօրյա պարապմունքները:

Պարապմունքների ընթացքում հայ զինծառայողները աչքի են ընկնում իրենց կարգապահությամբ եւ բարձր պատրաստականությամբ` արժանանալով զորավարժության հրամանատարության բարձր գնահատականին:

«Փոխգործակցություն–2010» զորավարժության ավարտական փուլըտեղի է ունենալու հոկտեմբերի 25-28-ին: