Հոկտեմբերի 14-ին, ժամը 14.55-ին, ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, թմրանյութ պատրաստելու եւ պահելու կասկածանքով բերման են ենթարկել նախկինում ազատազրկման դատապարտված, 42-ամյա Արամ Հ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արամ Հ.-ի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 5 մլ տարողության ներարկիչ` 1,5 մլ շագանակագույն հեղուկով, 1 լ տարողությամբ պլաստիկ շիշ` պատերին եւ հատակին սպիտակավուն նստվածքով եւ մեկ հատ 0,5 լ տարողությամբ պլաստիկ շիշ` 300 մլ բաց գույնի լուծույթով:

Արամ Հ.-ն հայտնել է, որ ինքը թմրամոլ է, իսկ շշերի մեջ լցվածը` Սեդալգին-նեո դեղամիջոցից թմրամիջոց ստանալու բաղադրամասեր:

Կատարվում է նախաքննություն: