Նավթ արտահանող երկրները մոտ են համաձայնագրի կնքմանը շուկայում իրավիճակի կայունացման նպատակով: Այդ մասին հայտնել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, որի խոսքերը երկուշաբթի` սեպտեմբերի    19-ին մեջբերում է ՏԱՍՍ-ը:   

«Մենք հույս ունենք, որ այս ամիս մենք կկարողանանք հայտարարել համաձայնագրի մասին` կայունացնելու նավթի գները», — ասել է Մադուրոն Չմիացած երկրների շարժման գագաթնաժողովի ավարտից հետո, որն ընթացել  է վենեսուելական Մարգարիտա կղզում: 

Պետության ղեկավարի խոսքով, Վենեսուելան բանակցություններ է անցկացրել ՕՊԵԿ-ի անդամ երկրների հետ, որոնք ներկա էին գագաթնաժողովին, այդ թվում նաեւ` Իրանի նախագահ Հասան Ռոհանիի: «Նախագահ Ռոհանին արդեն շատ կարեւոր հայտարարություն է արել Իրանի պատրաստակամության մասին` իր ներդրումն ունենալու շուկայի կայունացման գործում` անհրաժեշտ եւ արդար չափով: Դա շատ լավ լուր է», — ասել է Մադուրոն: