Ուկրաինայի Գերագույն Ռադայում գրանցվել է օրինագիծ ՝ Ղրիմում անցած քվեարկության կապակցությամբ Ռուսաստանի Պետդումայում ընտրությունների արդյունքները չճանաչելու մասին, հայտնում է «112 Ուկրաինան»:

Օրինագիծը Ռադա է ներկայացրել «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը:

Կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկը ճեպազրույցի ընթացքում ուկրաինական խորհրդարանի բոլոր խմբակցություններին կոչ է արել աջակցել այդ օրինագծին

Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել էր, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր չեն ճանաչել Ռուսաստանի Պետդումայի ընտրությունները Ղրիմի տարածքում: Միաժամանակ Կիեւը հայտնել է, որ մտադիր է քրեական գործեր հարուցել Ղրիմում Պետդումայի ընտրությունների համար քվեարկություն կազմակերպողների դեմ: