Բացառիկ եւ հազվագյուտ մրցարշավային Porsche 550 RS Spyder բոլիդը` 1956 թվականի արտադրության, բրիտանական Bonhams  աճուրդում վաճառվել է 6 մլն դոլարով, հայտնում է Informing-ը:  

Հայտնի է, որ այդ ռետրո մեքենան գերմանական ավտոմոբիլային ապրանքանիշի տրանսպորտային բացառիկ միջոց է, որը թողարկվել է սահմանափակ քանակությամբ`  90 միավոր:

Հայտնի է, որ մրցարշավային բոլիդի կապոտի տակ մեկ ու կես լիտրանոց չորսգլանանի շարժիչ կա, որն անցյալ դարի հիսունական թվականների ամենաբարձր արտադրողական շարժիչներից է: 

Այսպիսով` այս լեգենդար ավտոմեքենան այն ժամանակի համար ամենահզորն է համարվում: Արժե նշել, որ  Porsche 550 RS Spyder-ն ամենաթանկարժեքն է դարձել նրանցից, որոնք երբեւէ վաճառվել են աճուրդներում: