Զապորոժիեում տեղի է ունեցել Սուրբ Աստվածամայր հայկական զանգակատան օծման արարողությունը, որը վարել է Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը Զապորոժիեի մարզի հայկական համայնքի վանահայր Հուսիկ Նուրիջանյանի եւ Դնեպրոպետրովսկի մարզի հայ համայնքի վանահայր Համազասպ Բաբուջյանի օժանդակությամբ։ Այս մասին հայտնում է AnalitikaUA.net–ը։

Արարողությանը ներկա են եղել Զապորոժիեի փոխմարզպետ Էդուարդ Գուգնինը, Զապորոժիեի մշակույթի, ազգությունների եւ կրոնների դեպարտամենտի պետ Վլադիսլավ Մորոկոն եւ տեղի հայկական համայնքի ուղղափառ հոգեւորականներ, այլ գործիչներ։

Միջոցառման ավարտին հյուրերի համար տոնական համերգ է կազմակերպվել։