«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը դատապարտյալների հիվանդանոցում է, հենակների օգնությամբ տեղաշարժվում է: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Հայարփի Սարգսյանը:

«Ոտքը ֆիքսված է, մի ոտքով, հենակներով քայլում է: Դեռ մեկ ամիս կմնա այդ վիճակում»,- ասաց փաստաբանը:

Հովհաննես Հարությունյանը վիրավորվել էր ոտքից: