BMW–ն սկսել է 8-Series կուպեի փորձարկումները։ Նախատեսվում է, որ մեքենան կմրցակցի Mercedes-Benz S-Class Coupe–ի հետ։ Արտաքինից նորամուծությունը նման կլինի Gran Lusso Coupe կոնցեպտ մեքենային, որի պաշտոնական շնորհանդեսը կայացել էր 2013-ին Իտալիայի ավտոսրահում, փոխանցում է «Ավտո 24»–ը։

Մեքենայի  նախատիպի դիզայնով զբաղվել են Pininfarina–ի իտալացի մասնագետները, այդ պատճառով BMW–ի 8-րդ սերիայի սերիական նորույթը կունենա կոնցեպտին բնորոշ գծեր։

Արտասահմանցի լրագրողները կարծում են, որ մեքենան կունենա 4.4 լ ծավալով բիտուրբո բենզինի շարժիչ։ Ավելի ուշ կհայտնվի նաեւ հհիբրիդային տարբերակը։