Նավթի գների բարձրացոմը կարող է սկսվել 2016-ի չորրորդ եռամսյակում դրա համաշխարհային պաշարների կրճատման ֆոնին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է բրիտանական Wood Mackenzie խորհրդատվական գործակալության ավագ վերլուծաբան Ալան Գելդերը:

«Նավթի շուկան վերականգնում է հավասարակշռությունը աճող պահանջարկի ֆոնին»,- ասել է փորձագետը,հավելելով, որ ՕՊԵԿ երկրների կողմից մատակարարումների աճը կոմպենսացվում է կարտելի կազմում չընդգրկված երկրներում արդյունահանման անկումով: «Մենք նավթի պաշարների կրճատում ենք կանխատեսում 2016-ի չորրորդ եռամսյակում, իսկ հետո նաեւ 2017-ի երկրորդ կեսին, ինչը կնպաստի ավելի բարձր գներին»,- նշել է նա, չճշգրտելով կանխատեսվող գների դիապազոնը:

Փորձագետի կարծիքով նավթի գների կայունացման միջոցառումների մասին համաձայնագիրը, որը վերջերս էր կնքվել Ռուսաստանի ու Սաուդյան Արաբիայի միջեւ, զգալի ազդեցություն չի ունենա շուկայի վրա:

 Գելդերը նաեւ նշել է, որ քիչ հավանական է համարում Իրանի միանալը արդյունահանման ծավալների սահմանափակմանը՝ հավելելով, որ Իրանը ամենայն հավանականությամբ հաջորդ տարեսկզբից շուտ պատրաստ չի լինի արդյունահանումը սահմանափակելու բանակցություններին մասնակցելուն:

Փորձագետի կարծիքով արդյունահանման կայունացմանն ուղղված ՕՊԵԿ երկրների ընդհանուր առմամբ համաձայնեցված գործողությունները իհարկե կնպաստեն գների աճին: ԲԱյց բարձր գները,իրենց հերթին կհանգեցնեն նրան, որ կարտելի անդամ չհանդիսացող երկրները՝ օրինակ ԱՄՆ–ն կավելացնի ներդրումները արդյունահանման ոլորտում: «Սա գլխավոր խնդիրն է Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի ու ՕՊԵԿ անդամների նման արտադրողների համար»-ասել է նա: Թերթաքարային նավթի ամերիկյան արտադրողները արդյունահանման ու ներդրումների ավելի փոքր ծավալների շնորհիվ ավելի ճկուն են շուկայի հանդեպ, քան ավանդական նախագծերը: Հենց այդ պատճառով էլ ամերիկյան խաղացողները շահում են ՕՊԵԿ արդյունահանման սահմանափակմանն ուղղված ցանկացած գործողությունից, ամփոփել է Mackenzie-ի փորձագետը: