Հյուսիսային Կարոլինայի Շառլոտ քաղաքում առնվազն 12 ոստիկան վիրավորվել է անկարգությունների ընթացքում, որոնք սկսվել են ոստիկանության կողմից սեւամորթ տղամարդու սպանությունից հետո, հայտնում է   BBC-ն: 

Ցուցարարները վնասել են այն շենքի մոտ գտնվող ոստիկանական մեքենաները, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը: Ոստիկաններից մեկի դեմքին քար են նետել: 

Երեքշաբթի` սեպտեմբերի 20-ին 43-ամյա սեւամորթ Կիտ Լամոնտ Սքոթը վնասվածք է ստացել սեւամորթ ոստիկանի կողմից եւ մահացել է հիվանդանոցում: 

Ոստիկանությունում պնդում են, որ Սքոթը զենք էր կրում եւ  «անմիջական մահացու վտանգ» էր ներկայացնում, սակայն հարազատները տեղական ԶԼՄ-ներին հայտնել են, որ նրա ձեռքում գիրք է եղել, ոչ թե զենք:  Շառլոտում անկարգությունները սկսվել են մեկ օր անց, երբ Օկլահոմայում Տալսա քաղաքի ոստիկանները խոստովանել են, որ ուրբաթ իրենց կողմից գնդահակարված սեւամորթ Տերենս Կրատչերն անզեն է եղել: 

Միջադեպից վրդովված մարդիկ ողողել են քաղաքի փողոցները: Տեղական ԶԼՄ-ները հայտնում են, որ ոստիկանությունը արցունքաբեր գազով ցրել է ցուցարարներին: 

Օկլահոմայում եւս հարյուրավոր մարդիկ  ոստիկանական վարչության շենքի մոտ բողոքի ցույցի են դուրս  եկել: