Իտալացի դատախազները մտադիր են արխիվ ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդու՝ Բիլալի դեմ փողերի լվացման մասին գործը: Ըստ Reuters-ի՝ դատավորը պետք է հավանության արժանացնի որոշումը:

Գործակալությունը հիշեցնում է, որ շուրջ մեկ ամիս առաջ Էրդողանը հարցազրույցում դժգոհել է, որ իտալական արդարադատության համակարգը հետապնդում է իր որդուն: «Իտալիան պետք է մաֆիայով զբաղվի, այլ ոչ թե որդով»,- հայտարարել էր նա՝ հավելելով, որ երկու երկրների հարաբերություններում կարող են խնդիրներ ծագել:

Նշենք, որ պնդում կա, որ Բիլալը փողերի լվացմամբ զբաղվել է Իտալիայում ուսանելու տարիներին: Էրդողան-կրտսերը, սակայն, հերքում է մեղադրանքները: