ԱՄՆ ավիացիայի եւ դաշնակիցների կողմից Դեյր Զոր քաղաքի շրջանում Սիրիայի զինված ուժերի ստորաբաժանումների ռմբակոծությունը «սարսափելի պատահականություն էր»: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախարարական նիստի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին:

Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ն վկայություններ չունի, որոնք մատնանշում են, որ մարդասիրական օգնությամբ ավտոշարասյան կազմում ահաբեկիչների՝ ականանետով մեքենա է եղել:

Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ-ն սիրիական Հալեպ նահանգում մարդասիրական օգնությամբ ավտոշարասյան տեղաշարժի տեսագրության վերլուծություն էր ներկայացրել, որը ցույց է տալիս, որ այն խոշոր տրամաչափի ականանետով ահաբեկչական մեքենա էր ուղեկցում: