Թուրքիան շարունակում է սատարել Ուկրաինային ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության վերականգնման հարցում: Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպման ժամանակ:

Պորոշենկոյի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրուցակիցները քննարկել են Ուկրաինայի եւ Թուրքիայի միջեւ բարձր մակարդակով Ռազմավարական խորհրդի 5-րդ նիստի ընթացքում ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթաղքը, մասնավորապես՝ առեւտրի ազատականացման ոլորտում: Պորոշենկոն թուրքական ընկերություններին հրավիրել է մասնակցել ուկրաինական ձեռնարկությունների մասնավորեցմանը: Կողմերը պայմանավորվել են նաեւ առաջիկայում էներգետիկ հարցերով թուրք-ուկրաինական աշխատանքային խմբի հանդիպման մասին:

Էրդողանն ընդգծել է, որ Ռուսաստանի հետ երկխոսության վերականգնումը չի ազդի Ղրիմի բռնակցումը չընդունելու՝ Թուրքիայի դիրքորոշման վրա: