Ճապոնական կործանիչները սեպտեմբերի 21-ին օդ են բարձրացել ռուսական երկու Տու-142 ինքնաթիռները որսալու համար: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի շտաբի հայտարարությունը:
Տոկիոյում հայտարարել են, որ ռուսական հականավային հեռավոր թռիչքի ինքնաթիռները թռչել են Ճապոնական ծովի երկնքով՝ հարավից հյուսիս, Հոնսյու եւ Հոկայդո կղզիների մերձափնյա ամբողջ երկայնքով: Դրանից հետո կարծես հետ են շրջվել եւ նույն երթուղուն հետեւել: Ըստ որում՝ Ճապոնիայում օդային տարածքի խախտումներ չեն գրանցվել:





























