Թուրքական ռեժիմի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիրիական ճգնաժամի գլխավոր պատճառն է, քանի որ սատարում է ահաբեկչական խմբավորումներին: Սիրիական SANA գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության նախագահ Սելահեդդին Դեմիրթաշը:

Նրա խոսքով՝ Սիրիայում ճգնաժամն ամենամեծ ազդեցությունը Թուրքիայի վրա է ունեցել, որը լիարժեք մեկուսացման մեջ է դաշնակիցների երես թեքելուց հետո: Նա մատնանշել է սիրիական տարածքում թուրքական ռեժիմի ուժերի վերջին ագրեսիայի եւ ահաբեկչական խմբավորումների հետ միության լուրջ հետեւանքները:

Դեմիրթաշը նախազգուշացրել է Թուրքիայում իրադրության սրման մասին, քանի որ երկրի իշխանությունները խորհրդարանականների ձերբակալությունների նոր արշավ են սկսում, մասնավորապես՝ իր կուսակցության անդամների շրջանում: