Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարար Գաբրիել Զիգմարի հետ: Այս մասին հաղորդում է RNS-ը:
«Հանդիպման ընթացքում ռուսական կողմից ներկա են եղել նաեւ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը, «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը»,- ասված է Կրեմլի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
Ավելի վաղ Reuters գործակալությունը հաղորդել էր, որ Զիգմարը ծրագրում է ՌԴ նախագահի հետ քննարկել Ռուսաստանի դեմ ԵՄ-ի սահմանած պատժամիջոցները: Նշվում է, որ Զիգմարը սատարում է դրանց չեղարկումը՝ Մինսկի համաձայնությունների իրականացման հարցում առաջընթացի պայմանով:





























