Մերձմոսկվայում Ռուսաստանի ԱԻ նախարարությանը պատկանող Մի-8 ուղղաթիռ է կործանվել: Նախնական տեղեկություններով՝ անձնակազմի 3 անդամները զոհվել են: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով շրջանի իրավապահ մարմինների աղբյուրը:

Մի-8-ը կործանվել է Լյուբերցի շրջանում: Ցամաքում զոհեր եւ ավերածություններ չկան:

ՌԻԱ Նովոստիի տվյալներով՝ ուղղաթիռն ուսումնական թռիչք էր իրականացնում: Այն ամբողջությամբ ավերվել է, անկման վայրում հրդեհ է բռնկվել:

Կործանման երկու պատճառ է դիտարկվում՝ անձնակազմի սխալը եւ տեխնիկական խնդիրները: