Պորտուգալիայի իշխանությունները նախատեսել են կրկնապատկել ընդունվող փախստականների թիվը, Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հայտնել է նախագահ Մարսելու Ռեբելու դի Սոզան, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:   

Նրա խոսքով, Պորտուգալիան «միաժամանակ զբաղվում է փախստականների ընդունմամբ, ԵՄ-ում ընդունվող փախստականների թվի կրկնապատկմամբ եւ նրանց ինտեգրացիայով»:

Սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի ԳՎ-ն ընդունել է Փախստականների եւ միգրանտների վերաբերյալ Նյու Յորքի հռչակագիրը, որը նախատեսում է  2018  թվականից երկու գլոբալ պայմանագիր մշակել միգրացիայի եւ փախստականների  արդար բաշխման խնդիրների կարգավորման վերաբերյալ: