Հինգշաբթի ճապոնական Օկինավայի պրեֆեկտուրայից 130 կմ հեռավորության վրա ընկած ամերիկյան Harrier II մարտական ինքնաթիռի օդաչուին հաջողվել է փրկվել, հայտնում է «Կիոդո» գործակալությունը:  

Ծովային անվտանգության ճապոնական ծառայության տվյալների համաձայն, մոտ  15.30-ին հաղորդագրություն է ստացվել, որ  «ԱՄՆ-ի ինքնաթիռը ծովն է ընկել», ինչին հետեւել է որոնումներ սկսելու խնդրանք: Որոնումների համար ուղարկվել է պարեկային մոտորանավակ եւ ուղղաթիռ: 

Միաժամանակ, հայտնում են տեղի իշխանությունները, տեղեկություն կա, որ օդաչուին հաջողվել է փրկվել: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Օկինավայում ԱՄՆ-ի ՌՕՈՒ-ի Կադենայի բազային կցված մարտական  Harrier II-ը ծովն է ընկել: Համապատասխան տեղեկությունը ծովային անվտանգության ճապոնական ծառայությունը ստացել է ամերիկյան հրամանատարության արտակարգ իրավիճակների կենտրոնից: