Իսպանիայի Կատալոնիայի ինքնավար մարզի իշխանություններն աշխատում են անկախ հանրապետության ապագա քաղաքացիների անձը հաստատող նոր վկայականներ ստեղծելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է La Vanguardia-ն:
Պարբերականի տվյալներով՝ փաստաթուղթը ստեղծվում է Կատալոնիայի բնակիչներին քաղաքական, քաղաքացիական եւ սոցիալական իրավունքներով օժտելու համար:
Նշվում է, որ մոտավոր գնահատականներով՝ այդ անձնագրերի ստեղծումը, հնարավոր է, 9 մլն եվրո արժենա:
Ինքնավարության կառավարությունում աղբյուրը հայտնել է, որ մարզի իշխանությունները ցանկանում են բոլոր կատալոնացիներին ասել, որ նրանց նոր քաղաքացիությամբ կճանաչվեն իրենց սոցիալական իրավունքները, որոնք այլ վայրերում հարցականի տակ են:
Մայիսին հաղորդվել էր, որ քննարկման համար Կատալոնիայի խորհրդարան է ուղարկվել անկախ հանրապետության սահմանադրության առաջին նախագիծը:





























