Հայ ազգային կոնգրեսը ցավակցական հայտարարություն է տարածել հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի հոր` Ալբերտ Սուքիասյանի մահվան կապակցությամբ: Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Վաղաժամ կյանքից հեռացավ հանրապետության գործարար շրջանակներում եւ լայն հասարակության մեջ արժանիորեն բարի համբավ ու հեղինակություն վայելող, հայտնի գործարար եւ բարերար Ալբերտ Սուքիասյանը։ Հայ Ազգային Կոնգրեսը, խորապես վշտացած, սրտանց ցավակցում է հանգուցյալի որդիներին՝ Խաչատուր, Սարիբեկ, Էդուարդ, Ռուբեն Սուքիասյաններին, դստերը՝ Հասմիկին, նրանց ընտանիքներին, բոլոր հարազատներին ու մերձավորներին՝ տոհմի նահապետի անժամանակ մահվան առիթով։ Հավատացած ենք, որ մեծահամբավ այս գերդաստանը, ի դեմս Ալբերտ Սուքիասյանի ժառանգների, կշարունակի սրբորեն պահպանել ու խորացնել երջանկահիշատակ հանգուցյալի հիմնած ու արմատավորած լավագույն այն ավանդները, որոնցով հայ հասարակությանը հայտնի է Սուքիասյանների ընտանիքը»։