ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  «Ուկրաինայում կայունությանը եւ ժողովրդավարությանն աջակցության վերաբերյալ» օրենքին, որը թույլ է տալիս մահաբեր զենք տրամադրել Կիեւին: Այդ մասին Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանատունը հայտնում է  Facebook-ի իր էջում:  

Այդ հայտարարությունն ապացուցելու համար դեսպանատունը հղում է արել ԱՄՆ-ի խորհրդարանի ստորին պալատի կայքին, որում փաստաթուղթը հրապարակվել է սեպտեմբերի 14-ին:

«Օրենքով նախատեսված` ԱՄՆ-ի դաշնակիցների եւ գործընկերների հետ համաձայնեցված միջոցների թվարկման մեջ, որոնք որպես աջակցություն կտրամադրվեն Ուկրաինային, ներառված են մահաբեր պաշտպանական սպառազինության համակարգեր»,- նշված է հաղորդագրության մեջ:   

Միաժամանակ օրենքը կոչ է պարունակում` Միացյալ Նահանգների կողմից ճանաչել Ղրիմի միացումը Ռուսաստանին:  «Փաստաթուղթը գրանցում է ՌԴ-ի դեմ ամերիկյան պատժամիջոցների պահպանումը, մինչեւ ժամանակին, ամբողջությամբ եւ մինչեւ վերջ չկատարվեն մինսկյան պայմանավորվածությունները», — ընդգծված է հայտարարության մեջ: 

Սահմանված ընթացակարգի համաձայն, օրինագիծը պետք է  հավանության արժանանա խորհրդարանի վերին պալատի` սենատի կողմից եւ ստորագրվի նախագահի կողմից, հայտնում է Lenta-ն: