Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը սեպտեմբերի 20-ին, հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Վուտսիս Նիկոլաոսի հետ եւ քննարկել միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հեռանկարները:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Հունաստանի խորհրդարանի նախագահը շնորհավորել է ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ եւ մաղթել ամենայն հաջողություն իր առաքելության իրականացման գործում:
Երկուստեք ընդգծվել է բարեկամություն խմբերի միջեւ շփումների եւ փոխայցելությունների ակտիվացման, երկու երկրների միջեւ իրավապայմանագրային բազայի ընդլայնման կարեւորությունը: Խորհրդարանի խոսնակ Նիկոլաոսը հավելել է, որ Հայաստանի հետ հարաբերությունների խթանման օրակարգը գտնվում է իր անմիջական ուշադրության կենտրոնում, ինչն իր հերթին նոր թափ կհաղորդի Հայաստանի եւ Հունաստանի խորհրդարանների միջեւ կապերի հետագա ընդլայնմանն ու խորացմանը:
Զրուցակցի խնդրանքով դեսպան Չարչօղլյան ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակը:
Մտքեր են փոխանավկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ:





























