Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է Maybach S600 Pullman լիմուզինի զրահապատ մոդիֆիկացիան, որի անվանման մեջ ավելացել է Guard նախդիրը: Նորույթի հանրային պրեմիերան նախատեսված է սեպտեմբերի վերջին Փարիզյան ավոսալոնի շրջանակում, հայտնում է Motor–ը:
Mercedes-Maybach S600 Pullman Guard կոստրուկցիայում կիրառել են արամիդ, լրացուցիչ պողպատյա պանելներ ու բազմաշերտ ապակիներ՝ պոլիկարբոնատային ծածկույթով:
Լիմուզինն ունի Գերմանիայում ամենաբարձրը համարվող VR9 մակարդակի բալիստիկ պաշտպանություն: Դրա շնորհիվ այն կարող է դիմանալ գրոհիչ հրացանի կրակահերթին: Պայթյուններից Maybach S600 Pullman–ի պաշտպանվածության աստիճանը համապատասխանում է Directive ERV 2010 կատեգորիային: Դա նշանակում է, որ լիմուզինը ունակ է դիմանալ տրոտիլային համարժեքով մինչեւ 15 կգ հզորության պայթյուններին՝ մինչեւ երկու մետր հեռավորության վրա:
Ավտոմեքենային զանգվածը 5100 կգ է: Բոլոր դռների մեխանիզմներում կիրառել են հատուկ օժանդակ էլեկտրաշարժիչներ, որոնք ավտոմատ կերպով աշխատում են դռները բացելիս ու փակելիս:
Mercedes-Maybach S600 Pullman Guard -ը ունի երկու տուրբիններով վեց լիտր տարողության V12 ագրեգատ, որը զարգացնում է 532 ձիաուժ հզորություն:
Զրահապատ լիմուզինի արժեքը 1.4 մլն եվրո է: Առաջին հաճախորդները իրենց ավտոմեքենաները կստանան 2017-ի երկրորդ կեսից ոչ շուտ:





























